Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը ոչ թե բուֆերային գոտիներ են, այլ` անկախ երկրներ. Սթոլթենբերգ

Deutsche Welle-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Ռուսաստանին` միջուկային սպառնալիքների հնչեցնելու համար և խոստացել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է եվրոպական սահմաններն ու մտահոգվելու է Ուկրաինայի կայունության մասին:

Սթոլթենբերգն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում գործող Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն մտահոգվելու է իր հարևան երկրներ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի կայունության մասին.

«Այդ երկրները ոչ թե բուֆերային գոտիներ են, այլ` անկախ, ինքնիշխան երկրներ»: Սթոլթենբերգը զգուշացրել է Ռուսաստանին, որ նա չխոչընդոտի ՆԱՏՕ-ին միանալու այդ երկրների մտադրություններին:

Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ չանդամակցելու մասին որոշումը կայացնում են միայն ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներն ու թեկնածու երկիրը և ուրիշ ոչ ոք:

Սթոլթենբերգը նաև խստապես դատապարտել է Կրեմլի այն հայտարարությունները, որոնք առնչվում են ռուսական միջուկային զենքին ու դրանք կրելու ունակ ռմբակոծիչների թռիչքների ընդլայնմանը:

Տեսանյութեր

Լրահոս