Բաժիններ՝

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը գնելու են Ту-160М տիպի 50 ռազմավարական ռմբակոծիչ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ռազմաօդային ուժերը գնելու են առնվազն 50 նոր Ту-160М ռազմավարական հրթիռակիրներ, որոնց արտադրությունը վերսկսվում է ներկայումս:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը: Նրա խոսքերով` այդ ամենին զուգահեռ հեռահար ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրի ծրագրի շրջանակներում իրականացվելու է  նոր ինքնաթիռի մշակում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ ինքնաթիռը 2020-ական թվականների կեսերից աստիճանաբար կսկսի հեռահար ավիացիայի կազմում փոխարինել  Ту-160 և Ту-95МС ինքնաթիռներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031