Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին լրջորեն մտահոգել է Կալինինգրադի մարզում «Իսքանդեր-Մ» հրթիռային համալիրներ ծավալելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կալինինգրադի մարզում «Իսքանդեր-Մ» հրթիռային համալիրներ ծավալելը լրջորեն կփոխի Եվրոպայում անվտանգության հավասարակշռությունը:

Այս մասին Վաշինգտոնում գործող Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը.

«Դա («Իսքանդերի» ծավալումը տարածաշրջանում) արմատականորեն կփոխի անվտանգության հավասարակշռությունը Եվրոպայում»: Սթոլթենբերգը Մոսկվայի այդ գործողությունները որակել է որպես ապակայունացնող ու վտանգավոր:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում խորացնել Ռուսաստանի հետ դիմակայությունը: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն անտեղի է համարել Յենս Սթոլթենբերգի այն խոսքերը, որ Ռուսաստանը զորավարժությունների պատրվակով զորքեր է տեղափոխում հարևան երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031