
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չեն երկարաձգվելու. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները չեն երկարաձգվելու.
«Մենք չենք դիտարկում հունիսի 30-ից հետո իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների երկարաձագման հնարավորությունը: Մենք` «Վեցնյակի» մասնակիցներս, միակարծիք ենք, որ կարող ենք վերջնական համաձայնագրին հասնել մինչև հունիսի վերջ»:
Ռատկեի խոսքերով` բանակցությունների տևականության շուրջ պայմանավորված ժամկետը վերջնական է, և տվյալ պահին խոսքը գնում է միայն տեխնիկական գործընթացի մասին: Սրանից առաջ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ ոչ մեծ առաջընթաց է գրանցվել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների թեմայի հարցով: