Բաժիններ՝

Այսօր գոյություն ունի Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման իրական հնարավորություն. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գոյություն ունի մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման իրական հնարավորություն.

«Այսօր իսկապես առկա է մինսկյան պայմանավորվածությունների հիման վրա խաղաղ կարգավորման իրական հնարավորություն: Պետք է ամբողջովին ու հետևողականորեն իրագործվեն փետրվարի 12-ի համալիր միջոցները:

Առանցքային պայմանը Դոնեցկի ու Լուգանսկի հետ Ուկրաինայի իշխանությունների կողմից ուղիղ, կայուն երկխոսություն հաստատելն է: Արևմուտքում ուռճացվող հակառուսական կամպանիան` ներառյալ Վաշինգտոնի, ԵՄ-ի կողմից ոչ լեգիտիմ, միակողմանի սահմանափակումները չեն ազդել մեր փոխգործակցության վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031