Բաժիններ՝

Ռուս օդաչուները Հայաստանում վերսկսել են МиГ-29 կործանիչների թռիչքները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական մարտական օդաչուները Հայաստանում վերսկսել են МиГ-29 կործանիչների թռիչքները: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքերով` օդաչուները թռիչքներ են իրականացնում տրված երթուղիներով, ինչպես նաև պետք է կատարեն ցերեկային ժամերին, եղանակի հետախուզման համար թռիչքների նախնական տարրեր, թռչեն ու վայրէջք կատարեն լեռնային տեղանքում:

Նա հավելել է, որ թռիչքներին նախորդել է ավիացիոն տեխնիկայի ու անձնակազմի մեկամսյա նախապատրաստական փուլը, որի ընթացքում նրանք փորձարկել են բարձրլեռնային և բարձր ջերմաստիճանի պայմաններում թռիչքներ իրականացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031