Կարևոր նշանակություն է տրվում անկախ Բելառուսի սահմանների ամրապնդմանը. Լուկաշենկո
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորել է երկրի սահմանապահ ծառայության անձնակազմին, հրամանատարությանն ու վետերաններին:
Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը. «Մեծ հաղթանակի 70-ամյակին դուք շարունակում եք արժանիորեն պաշտպանել մեր Հայրենիքի բնագծերը, որոնք հերոսաբարք ընդունել են խորհրդային հողում ֆաշիստ զավթիչների առաջին հարվածը:
Այսօր անկախ Բելառուսի սահմանների ամրապնդմանը հատկացվում է կարևոր նշանակություն: Սահմանապահ ծառայության մարմինները մարտական ծառայություն կատարելիս կանխում են անլեգալ ներգաղթի ու թմրաբիզնեսի աղբյուրները, հակազդում են միջազգային ահաբեկչության տարածմանը»:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ սահմանապահներն իրենց հայրենասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով, ռազմական պարտքի հանդեպ իրենց բարեխղճությամբ այսուհետ նույնպես հուսալիորեն կպահպանեն երկրի սահմանների անխախտությունը: