ՌԴ-ի ու Իրանի հետ Սիրիայի հարաբերությունները շատ ավելի խորն են, քան ենթադրում են ոմանք. Մուալեմ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը երեկ Դամասկոսում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Իրանի հետ Դամասկոսի հարաբերությունները շատ ավելի խորն են, քան դա ենթադրում են ոմանք.

«Ես հաստատում եմ, որ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները շատ ավելի խորն են, քան համարում են ոմանք: Մոսկվան ու Թեհրանը հստակ ու զգալի օգնություն են ցուցաբերում երկրին»: Նրա խոսքերով` Ռուսաստանն ու Իրանը երբևէ չեն հրաժարվել ու հրաժարվում Սիրիայի ժողովրդին աջակցելուց.

«Մեր երկրի դեմ դավը շարունակվում է, և հստակ երևում է, որ դավադիրներն օգնում են զինյալներին, որոնք Սիրիա են մուտք գործում թուրքական սահմանով: Սակայն ես Սիրիայի ժողովրդին հայտնում եմ, որ մենք ունենք ընկերներ, որոնք օգնում են մեզ, և մենք զգում ենք նրանց օգնությունը»:

Մուալեմը բավարար չի համարել ԻՊ-ի դեմ պայքարում Բաղդադի հետ գործողությունների համակարգումը և ցանկություն է հայտնել, որ երկու երկրների միջև լինի ավելի խիտ համագործակցություն` զինյալներին դիմակայելու համար:

Մուալեմը Ֆրանսիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայի դեմ դավից` նկատի ունենալով Ֆրանսիայի կողմից ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով սիրիացի ապստամբներին աջակցություն ցուցաբերելը:

Տեսանյութեր

Լրահոս