Բաժիններ՝

ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու մասին հանրաքվեն անցկացվելու է մինչև 2017 թվականի ավարտը. Էլիզաբեթ 2-րդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել է, որ ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու մասին հանրաքվեն անցկացվելու է մինչև 2017 թվականի ավարտը.

«Մեծ Բրիտանիան  ԵՄ-ին իր անդամակցության հարցի վերաբերյալ անցկացնելու է նոր բանակցություններ: Դրան զուգահեռ կներկայացվի ԵՄ-ի կազմից դուրս գալու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը, որը կանցկացվի մինչև 2017 թվականի ավարտը»:

Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Քեմերոնը երկրի քաղաքացիներին խոստացել էր վերանայել ԵՄ-ին երկրի անդամակցումը, եթե Բրյուսելը հրաժարվի բարեփոխել միգրացիոն օրենսդրությունը և Մեծ Բրիտանիային հնարավորություն չտա սահմանափակել ներգաղթյալների ներհոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031