Բաժիններ՝

Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակցուհին վագրի հարձակման հետևանքով զրկվել է ձեռքից

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 25-ամյա աշխատակցուհի Գուլիկո Չիտաձեն ենթարկվել է ուսսուրական վագրի հարձակմանը: Դրանից հետո բժիշկնրը հարկադրված են եղել անդամահատել աշխատակցուհու ձեռքը:

Այս մասին նշված է Թբիլիսիի կենդանաբանական այգու Facebook-յան պաշտոնական էջում: Միջադեպը գրանցվել է այսօր, երբ կինը գտնվել է իր աշխատանքային գոտում՝ վագրերի վանդակին մոտ: Միջադեպի բուն պատճառը դեռ հայտնի չէ: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:

Կինը շատ խորը վերքեր է ստացել ոտքի շրջանում: Բժիշկները հայտնել են, որ եթե վարակը տարածված չլինի, ապա կարելի է փրկել ոտքը: Լուրջ վնասվածքներ կան նաև մարմնի այլ հատվածներում: Ներկայումս նրա վիճակը համարվում է կայուն ծանր, կյանքի համար պայքարն ավարտված չէ, քանի որ կա վարակի տարածման վտանգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս