Թուրքիան կարող է գլխավորել ռուսական քարոզչության դեմ պայքարի գծով ՆԱՏՕ-ի հիմնադրամը. մամուլ

Eurointegration.com-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ում շարունակվում են քննարկումները ռուսական քարոզչության դեմ պայքարի համար վստահության հիմնադրամի ստեղծման շուրջ: Այս մասին Կիևում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարի տեղակալի օգնական Ջեմի Շեան.

«Մենք արդեն իսկ պայքարում ենք ռուսական քարոզչության դեմ, սակայն դա չենք անում քարոզչության ճանապարհով, դա անում ենք ստույգ և հավաստի տեղեկատվություն տարածելու միջոցով»:

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ներկայումս Բրյուսելում քննարկում են, թե ՆԱՏՕ-ն ինչ ձևով կարող է օգնել Ուկրաինային՝ դիմակայելու համար այդօրինակ «հիբրիդային» սպառնալիքներին.

«Դա կարող է լինել վստահության հիմնադրամ, և Թուրքիան արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի հիմնի հենց այդպիսի հիմնադրամ»:

Տեսանյութեր

Լրահոս