Բաժիններ՝

Փարիզյան դատարանն արտոնել է Սարկոզիի կուսակցության անվանափոխումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախկին (2007-2012) նախագահ Նիկոլա Սարկոզին իր կուսակցության անունը փոխելու իրավունք է ստացել: Նման որոշում է կայացրել Փարիզի դատարանը:

Վերջինս արտոնել է Սարկոզիի «Ժողովրդական շարժման աջակցության միություն» կուսակցությունն անվանափոխել «Հանրապետականների»: Դեռ նախորդ ամիս էր հաղորդվել, որ Սարկոզին մտադիր է անվանափոխել Ֆրանսիայի ընդդիմադիր խոշորագույն կուսակցությունը, ինչը հարուցել էր քաղաքական ձախ ճամբարի, այդ թվում՝ նաև սոցիալիստների դժգոհությունը:

Նրանք հայտարարել էին, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները հանրապետականներ են, և, որ «հանրապետություն» հասկացությունը չի կարող ասոցիացվել առանձին վերցրած քաղաքական մեկ ուժի հետ:

Դատարանը, սակայն, մերժել է նրանց բողոքը, որը ձախ կուսակցությունների կողմից ներկայացվել էր մայիսի 15-ին: Սարկոզիի կուսակցության անդամները մայիսի 28-ին և 29-ին պետք է քվեարկեն կուսակցության նոր անվանման («Հանրապետականներ») օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս