Բաժիններ՝

ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմը մինչև տարեվերջ կհամալրվի ատոմային երկու սուզանավով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստորջրյա ուժերը մինչը տարեվերջ կհամալրվեն վերանորոգում անցած ատոմային երկու սուզանավով:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Դիգալոն: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է «Կուզբաս» բազմանշանակ ատոմային սուզանավի (971У նախագիծ) և «Ռյազան» հրթիռակիր ատոմային սուզանավի (667БДР նախագիծ) մասին:

Ներկա դրությամբ դրանց վերանորոգման աշխատանքները շարունակվում են՝ գրաֆիկին համաձայն: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո սուզանավերը կանցնեն անհրաժեշտ բոլոր փորձարկումները և 2015 թվականի վերջին կհամալրեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս