Ադրբեջանն Իսրայելին դիտարկում է՝ որպես դաշնակից ու ռազմավարական գործընկեր. Ալի Հասանով
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանն Իսրայելին դիտարկում է՝ որպես դաշնակից ու ռազմավարական գործընկեր:
Հասանովն այս մասին հայտարարել է Իսրայել կատարած այցի արդյունքներով, որի ժամանակ նա հանդիպել է Լանկրի քաղաքի քաղաքապետի հետ: Ընդգծվում է, որ այդ քաղաքում բնակվում են Ադրբեջանից տեղափոխված մեծ թվով հրեաներ:
Հասանովի խոսքերով՝ Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի համար Իսրայելը կարևոր երկիր է, քանի որ նա կարևոր երկիր է Մերձավոր Արևելքում և ունի առաջադեմ տեխնոլոգիաներ: