Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյան. «Փոսն էլ կփորենք»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանում չինարենի խորացված ուսուցման դպրոցի կառուցման հետ կապված որոշման նախագիծը:

Այն ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ կառավարության համապաասխան որոշմամբ՝ մեկ այլ շենք քանդվել է, որպեսզի նոր դպրոց կառուցվի. «Չինական կողմը խնդրում է, որպեսզի մենք, այսպես ասած, փոսն էլ փորենք, քանդենք նաև նկուղային հարկը այդ հին շենքի և տրամադրենք տարածքն իրենց, որպեսզի իրենք սկսեն արդեն»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. «Փոսն էլ կփորենք, շինարարությունը ե՞րբ են սկսելու»: Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախագծի տարբերակը կա, ժամանակակից ենթակառուցվածքներով դպրոց է ստացվում, չինական կողմն էլ է շահագրգիռ արագ ավարտել դպրոցի շինարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս