
Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվել է ՌԷՊ-ի «Ինֆաունա» նորագույն համալիրներով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազան ստացել է «Ինֆաունա» հետախուզական ու ռադիոէլեկտրոնային ճնշման համալիրների առաջին խմբաքանակով:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ «Ինֆաունա» բազմանշանակ, նորագույն համալիրն առաջին անգամ կիրառվելու է գումարտակային ու բազային տակտիկական վարժանքների ժամանակ, որոնք անցկացվելու են ամռանը:
Հայաստանում ռուսական ռազմաբազան ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) նորագույն համալիրների հերթական խմբաքանակը ստանալու է մինչև տարեվերջ: Դրանց հիմքում ընկած է БТР-80 զրահատրանսպորտը: