ԱՊՀ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբների պետերն այսօր կհանդիպեն Սոչիում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարությունը Սոչիում կայանալիք այսօրվա նիստի ժամանակ հստակեցնելու է 2016 թվականի համատեղ միջոցառումները:

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ այսօր Սոչիում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը, որը նախագահելու է Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

Նիստի օրակարգում գտնվելու է մոտ 15 հարց, որոնք առնչվում են ռազմական համագործակցության տարբեր ուղղությունների: Նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031