Պուտինի վագրերից մեկը սկսել է գործընկեր փնտրել
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամուրյան էգ վագր Իլոնան, որին բնության մեջ բաց էր թողել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սկսել է գործընկերոջ փնտրտուքը: Այս մասին նշված Խինգանի արգելոցի կայքում, ուր և բնակվում է վագրը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ սա Իլոնայի առաջին գարունն է, որ նա ձմռան ընթացքում բավական մեծացել է, հասունացել և ըստ ամենայնի՝ այժմ ձեռնամուխ է եղել իր զույգի փնտրտուքին: Կենդանաբանների խոսքերով՝ Իլոնան սկսել է ծառերի վրա թողնել հատուկ նշաններ, ինչն էլ որսացել են տեսախցիկները:
Նրանք կարծում են, որ Իլոնայի համար բավական բարդ կլինի արու վագր գտնելը՝ նրանց սակավության պատճառով: 2013 թվականին տայգայում հայտնաբերել են հինգ թուլացած վիճակում գտնվող փոքրի վագրերի: Նրանց անվանել են Ուստին, Կուզյա, Բորյա, Սվետլայա և Իլոնա:
Նախորդ տարվա մայիսին Պուտինի ներկայությամբ Ամուրի մարզում ազատ են արձակել Կուզյային, Բորյային ու Իլոնային, իսկ հունիսին Հրեական ինքնավար մարզում բաց են թողել մյուս երկու վագրերին՝ Ուստինին ու Սվետլաային:
Նրանց վրա կան հատուկ վզկապներ, որոնք հնարավորություն են տալիս արբանյակի օգնությամբ հետևել նրանց տեղաշարժերին: