Բաժիններ՝

Քենիացի իրավաբանը մտադիր է գլխագին առաջարկել Օբամայի դստեր հետ ամուսնանալու համար

The Washington Times թերթի փոխանցմամբ՝ քենիացի իրավաբան Ֆելիքս Կիպրոնոն հայտարարել է, որ մտադիր է առաջարկություն անել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստր Մալիային: Որպես աղջկա համար գլխագին՝ նա պատրաստ է տրամադրել 70 ոչխար, 50 կով և 30 այծ:

Կիպրոնոն պլանավորում է հուլիսին անձամբ առաջարկել իր ձեռքն ու սիրտը, երբ Օբաման կայցելի Քենիա: Նա ընդգծել է, որ վաղուց է երազել Մալիայի հետ ամուսնության մասին և կազմել է նամակ, որում հուսով է համոզել ԱՄՆ նախագահին:

Կիպրոնոն հայտարարել է, որ մարդիկ կարող են մտածել, թե ընկել է ընտանիքի փողերի հետևից, սակայն դա այդպես չէ, և որ ինքն իսկապես սիրում է Մալիային: Նա Մալիայով հետաքրքրվել է 2008 թվականին և դրանից հետո չի հանդիպել որևէ աղջկա հետ, քանի որ երդում է տվել նրան հավատարիմ գտնվելու մասին:

16-ամյա Մալիան սովորում Sidwell Friends School մասնավոր դպրոցում, ուր սովորել են նաև ԱՄՆ նախկին նախագահներ Քլինթոնի, Նիքսոնի ու Թեոդոր Ռուզվելտի զավակները: Մալիան զբաղվում է սպորտով ու պարով, սիրում է խաղալ ֆուտբոլ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս