Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. Սթոլթենբերգ

LB.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. «Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի Ղրիմի ապօրինի, ոչ լեգիտիմ բռնակցումը: Մենք այդ մասին հայտարարում ենք նորից ու նորից:

Այո՛, մենք պնդում ենք, որ Արևելյան Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար անշեղորեն կատարվեն մինսկյան պայմանավորվածությունները, սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ մենք պատրաստ ենք համաձայնել Ղրիմի բռնակցմանը»:

Սթոլթենբերգի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն ունի մեծ ծավալի տեղեկություններ, որոնք ապացուցում են ռուսական զորքերի ներկայությունը Դոնբասում.

«Մենք ունենք մեծ ծավալի հետախուզական տարբեր տեղեկություններ, որոնք ապացուցում են Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը: Կարող եք չհավատալ մեզ, սակայն ընտանիքների, զինվորների հետ հարցազրույցները մատչելի են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս