Թեստ: Նկարում ի՞նչն եք առաջինը տեսնում
Ինչ եք տեսնում նկարի վրա.
- ծերունի,
- բույն,
- ձկնկուլ:
Ընտրիր մեկ տարբերակ և նայիր պատասխանը:
Ծերունի
Բարություն արա: Լսե՞լ եք այսպիսի արտահայտություն: Դուք պետք է լավ արարք կատարեք: Եթե Դուք չգիտեք՝ ում օգնեք, ուղղակի կերակրեք քաղցած փիսիկին կամ էլ փողոցի թռչուններին հաց գցեք: Եվ հիշեք, բոլոր լավ արարքները վերադառնում են Ձեզ:
Զգուշացում. մի ծանրաբեռնեք Ձեզ ալկոհոլով, կարող են կենցաղային վնասվածքներ պատահել:
Ձկնկուլներ
Դուք փորձում եք չկորցնել դրականը, ինչպես էլ որ դասավորվի կյանքը: Փորձում եք այս աշխարհը դարձնել թեկուզ մի փոքր ավելի լավը: Գլխավորը՝ իրականությունից շատ մի կտրվեք: Գարունը նոր ձեռնարկների սկիզբ է, և հնարավոր է՝ դա հենց այն է, ինչ Ձեզ հիմա անհրաժեշտ է:
Զգուշացում. զգուշացեք աշխատակիցների կողմից նյութվող խարդավանքից: Հնարավոր է՝ Ձեր դեմ դավադրություն է կառուցվում:
Բույն- Այո… Դրականը Ձեզ չի բավականացնում: Հնարավոր է՝ մեղավորությունը ձմեռային վատ եղանակներն են: Բայց այդպես էլ չի կարելի: Գարունը հենց այն ժամանակն է, երբ կարելի է գտնել ինչ-որ նոր և լավ բան Ձեզ շրջապատող աշխարհում: Հնարավոր է՝ դա գտնվում է Ձեր կողքին: Միայն ձեռքդ պարզիր: Կյանքը իրականում հիասքանչ է: Երբ Դուք դա գիտակցեք, կստանաք հետաքրքիր անակնկալ:
Զգուշացում. աշխատեք այս շաբաթ չուտել յուղոտ և տապակած մթերք: Մեծ է հավանականությունը ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրացման համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը