Ընդամենը 5 րոպե՝ դեմքի սև կետերից ազատվելու համար

Սև կետերը հիմնականում ի հայտ են գալիս քթի, այտերի, պարանոցի և երբեմն էլ՝ նույնիսկ ուսերի վրա: Դրանք տհաճ երևույթներ են, և մարդիկ հաճախ որոնում են ամենահեշտ ճանապարհները՝ դրանցից շուտ ազատվելու համար:

Բայց ինչո՞ւ են առաջանում սև կետերը 

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ դրանք խցանված ծակոտիներն են, հիմնականում կարող են առաջանալ անառողջ սննդակարգի, հորմոնալ խախտումների, յուղոտ մաշկ ունենալու պատճառով:

Եթե նախկինում անհրաժեշտ էր հսկայական կարողություն ծախսել դրանցից ազատվելու համար, ապա այժմ դրանցից կարող եք ազատվել նաև տնային պայմաններում:

Կարդացեք նաև

Ձեզանից  կպահանջվեն միայն երկու ամենապարզ և բնական բաղադրիչները՝

  • Կես կիտրոն
  • Մի քանի կաթիլ մեղր

Պատրաստման եղանակը

Մի քանի կաթիլ մեղրը լցրեք կիսած կիտրոնի վրա, և այդ կիտրոնով զգուշորեն տրորեք այն հատվածները, որտեղ առաջացել են սև կետերը: 5-7րոպե անց լվացեք մաշկը: Հիշեք՝ պետք է միշտ սառը ջուր օգտագործել: Անգամ առաջին իսկ օգտագործումից հետո կզգաք տարբերությունը, մաշկը կփափկի և կմաքրվի: Անհրաժեշտության դեպքում կրկնեք գործողությունը ևս մի քանի անգամ:

Շատ օգտակար է նաև  սուրճով պատրաստված բնական սկրաբը, որի շնորհիվ կազատվեք դեմքի սև կետերից: Կարդացեք՝ այստեղ. 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս