Բաժիններ՝

Դանակահարել էր միանգամից երկու մարդու

Մայիսի 1-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկից «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Աշոտ Գ.-ն, իսկ «որովայնի առջևի պատի կտրած ծակած վերքերով»` Ռուբեն Ս.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` Աշոտ Գ.-ի և Ռուբեն Ս.-ի վնասվածքները եղել են թափանցող, և վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Մայիսի 19-ին Նաիրիի քննչական բաժին ինքնակամ ներկայացել է 1985 թ. Հակոբ Ս.-ն և հայտնել, որ ապրիլի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ ինքն է սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցրել Աշոտ Գ.-ին և Ռուբեն Ս.-ին:
Հակոբ Ս.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս