TAP գազատարի կառուցումը կմեկնարկի 2016 թվականի մայիսին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկա Գուիդին հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս սկսել «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) կառուցման աշխատանքները:

Այս մասին նշված է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության տարածած հայտարարությունում: Դրանում նշված է, որ հրամանագիրը TAP գազատարի կառուցումն իրականացնելու հարցում վերջին քայլն է, որը կապահովի ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպային:

 

Գազատարի հետ կապված՝ անհապաղ պետք է ստեղծվեն նաև ենթակառուցվածքներ, իսկ բուն խողոավակաշարի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2016 թվականի մայիսի 13-ին և կավարտվեն 2020 թվականի դեկտեմբերի 31-ին:

Հայտարարության մեջ նշված է, որ նախագիծը ռազմավարական կարևորություն ունի Իտալիայի համար, քանի որ հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումները: Խողովակաշարի երկարությունը կազմելու է 870 կիլոմետր:

 

Տեսանյութեր

Լրահոս