Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում գրավել են Պալմիրա անտիկ քաղաքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են Սիրիայի Պալմիրա քաղաքը, որում գտնվում են բացառիկ, անտիկ ավերակներ:

Այս մասին նշված է համացանցում ահաբեկիչների տարածած տեսաուղերձում: Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության զբաղվող կազմակերպությունը հայտարարել է, որ զինյալներին հաջողվել է գրավել գրեթե ողջ քաղաքը:

Սիրիական զորքերը նահանջել են Պալմիրայից: Սիրիական պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ քաղաքի բնակչությունը զինյալների ձեռնարկած ճեղքումից հետո տարհանվել է:

Սիրիական բանակը պաշտպանական դիրքեր է զբաղեցրել Պալմիրայի շրջակայքում: Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում զինյալների դիրքերին: Որոշակի տվյալներով սիրիական բանակի վերահսկողության տակ են մնացել Պալմիրայի արևմտյան ու հարավային հատվածները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս