Բաժիններ՝

Նարիշկինը Տոկիոյում հայտարարել է, թե որ դեպքում Պուտինը կժամանի Ճապոնիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ճապոնիա՝ պայմանով, որ Տոկիոյի կողմից լինի համապատասխան աջակցություն:

Այս մասին Տոկիոյում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նա ընդգծել է, որ Պուտինի այցը Ճապոնիա կարող է ապահովել երկկողմ հարաբերությունների որակական ոստյուն:

Դրա հետ մեկտեղ Նարիշկինի հայտարարել է, որ այդ ամենի համար պահանջվում է նախապատրաստական աշխատանք՝ ճապոնական կողմի մասնակցությամբ. «Մենք պատրաստ ենք շարժվել առաջ, հուսով ենք, որ Տոկիոն նույնպես հստակեցրել է իր պլանները»:

Նարիշկինն ափսոսանք է հայտնել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մայիսի 9-ի կապակցությամբ չի ժամանել Մոսկվա: Սինձո Աբեն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031