Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ. Մարի Հարֆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մտադիր չեն ՀՀՊ համակարգ տեղակայել Ուկրաինայում: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը.

«ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պլաններ չունեն Ուկրաինայի տարածքում ՀՀՊ համակարգ տեղակայելու մասին: ՀՀՊ-ի համակարգի տարրերը տեղակայվում են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում:

ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Համակարգի առաջադրանքը Մերձավոր Արևելքի երկրներից բխող սպառնալիքներին դիմակայելն է»:

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայում կարող են ծավալվել ամերիկյան գլոբալ ՀՀՊ համակարգի եվրոպական տարրերը:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ քայլը կառաջացնի Ռուսաստանի կողմից պատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031