Բաժիններ՝

Իլհամ Ալիևը հրաժարվել է Բաքվի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհը շաղկապել Եվրոպական խաղերի հետ

AzTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվել է Պետական հանձնաժողով, որը հետաքննելու է Բաքվում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառները, որի հետևանքով զոհվեց 16 և տուժեց 54 մարդ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ այդ հրդեհն անկարելի է  շաղկապել առաջին Եվրոպական խաղերի հետ:  Ալիևն ընդգծել է, որ անհրաժեշտ է նմուշներ վերցնել այն շենքերի երեսպատման սալիկներից, որոնք նման են այրված շենքի երեսպատման սալիկներին.

«Եթե այնտեղ կա վտանգ, ապա պետք է անհապաղ ապամոնտաժել երեսպատման սալիկները: Անհրաժեշտ է դա անել մոտ ժամանակներս: Բոլոր շենքերի երեսպատման սալիկները պետք է ապամոնտաժվեն մեկ, առավելագույնը՝ երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո պետք է իրականացնել վերանորոգման աշխատանքներ»:

Ադրբեջանի իրավապահ մարմինները որպես կասկածյալ ձերբակալել են Global Construction ընկերության ղեկավար Միրյուսիֆ Մահմուդովին, ով մեղադրվում է հրդեհ բռնկված շենքում անորակ երեսպատման նյութեր օգտագործելու մեջ: Ադրբեջանում շենքի հրդեհի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս