Բաժիններ՝

Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ի Խորհրդին առաջարկել է արտոնել Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ի Խորհրդին խորհուրդ է տվել թույլ տալ իրեն՝ նորացված շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելու համար Հայաստանի հետ, որը հաշվի կառներ ԵՏՄ-ի առջև նրա ստանձնած պարտավորությունները:

Այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի կոմյունիկեում: Դրանում նպատակահարմար է համարվում ԵՄ-ի Խորհրդի կողմից այնպիսի որոշում ընդունելը, որը Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիին թույլ կտա բանակցություններ սկսել շրջանակային համաձայնագրի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս