Իլհամ Ալիևը չի մասնակցի Ռիգայի գագաթաժողովին. Ալի Հասանով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել այս տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը. «Քանի որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է բավական քիչ ժամանակ, և այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, Ադրբեջանի նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է, ինչի համար էլ նա չի կարող մասնակցել Ռիգայի գագաթաժողովին»:
Նախագահի օգնականը հայտնել է, որ Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանը ներկայացնելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: