Մեր թշնամիները ցանկանում են պատերազմը մոտեցնել Իրանի սահմաններին. Ալի Խամենեի
IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ ԱԷՄԳ-ի փորձագետները մտնեն իր ռազմական օբյեկտներ:
Խամենեին այդ հայտարարությունն արել է իմամ Հուսեինի անվան ռազմական համալսարանի շրջանավարտների առջև ունեցած ելույթում: Նրա խոսքերով՝ Արևմուտքն անհրաժեշտ է համարում ԱԷՄԳ-ի տեսչությունների ժամանակ իրանցի ատոմագետ-գիտնականներին հարցեր ուղղելը, սակայն Իրանը թույլ չի տա դա
Խամենեին ընդգծել է, որ իրենց տվյալներով՝ Իրանի թշնամիները, ինչպես նաև Պարսից ծոցի մի շարք երկրների ղեկավարները պլանավորել են պատերազմը մտոցնել իրանական սահմաններին: Խամենեին սպառնացել է խիստ պատասխան տալ թշնամական այդ քայլերին: