Բաժիններ՝

Ի՞նչ գումար է տրվել Առողջապահության նախարարությանը՝ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու համար

«Հայաստանի հանրապետությունը ոչ մի կոպեկ գումար դրա համար չի ստացել և չի կարող ստանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն խոսակցություններին, որ մեծ գումարներ են հատկացվել Առողջապահության նախարարությանը (ԱՆ)՝ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու համար՝ ասաց Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը: Հարցին՝ իսկ ներկրված սարքավորումներն ի՞նչ միջոցներով են բերել, Հ. Ասլանյանն այսպես պատասխանեց.

«Ոչ միայն սարքավորումներ են բերել և տվել Հայաստանին, աշխարհի բազմաթիվ զարգացող երկրներին այսօր մի շարք բարեհոգի և բարեսիրտ կազմակերպություններն աջակցում են, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ երկամյակի շրջանում մոտվարոպես 600 հազար դոլարի տեխնիկական աջակցություն է տալիս Հայաստանին»:

Դիտարկմանը՝ փաստորեն, անուամենայնիվ, օգնում են, ԱՆ աշխատակիցը պատասխանեց, որ օգնում են, բայց այդ գումարը չի մտնում Հայաստանում ինչ-որ անձի գրապանը. «Այդ փողը ծախսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ իր կոնսուլտանտներին վճարելով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս