Բաժիններ՝

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայման հնարավորությանը. Պեսկով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կրեմլում բացասականորեն են ընդունում Կիևի այն պլանները, որոնք առնչվում են Ուկրաինայի տարածքում ՀՀՊ-ի բաղադրատարրեր տեղակայելու մասին խորհրդակցությունների անցկացմանը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի հայտարարությանը.

«Դա սպառնալիք կներկայացնի Ռուսաստանի Դաշնության համար: Եթե Ուկրաինայում տեղակայվի ՀՀՊ-ի համակարգ, ապա դա կառաջացնի Ռուսաստանի կողմից պատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար»:

Տուրչինովը մայիսի 20-ին հայտարարել է, որ Ուկրաինայում կարող են ծավալվել ամերիկյան գլոբալ ՀՀՊ-ի եվրոպական բաղադրատարրերը: Նա հայտարարել էր, որ Ուկրաինան այդ քայլին է գնալու, որպեսզի դիմակայի Ռուսաստանից բխող սպառնալիքին:

Տուրչինովի խոսքերով՝ եթե Ռուսաստանը Ղրիմում տեղակայի միջուկային զենք, ապա այն առաջին հերթին ուղղված կլինի եվրոպական երկրների դեմ. «Բացի այդ, իրական վտանգ գոյություն ունի նաև Թուրքիայի համար, ով նաև ՆԱՏՕ-ի անդամ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս