Մենք հիմարներ չենք. Նիլս Մույժնիեքսը՝ ադրբեջանցի լրագրողներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսն ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ազատ արձակել քաղբանտարկյալներին, ներառյալ՝ իրավապաշտպանները, լրագրողները, բլոգերները և մյուս ակտիվիստները:

Մույժնիեքսը հիշեցրել է, որ նրանց ձերբակալությունների գործընթացն Ադրբեջանում թափ է հավաքել 2014 թվականի օգոստոսից և դառնում է ավելի մասշտաբային. «Եվրոպայի խորհրդում չկա մեկ այլ երկիր, ուր իմ բոլոր գործընկերները նստած կլինեն բանտում»:

Երբ Մույժնիեքսին հարցրել են, թե արդյոք Եվրոպայի խորհուրդը հաշվի՞ է առնում Ադրբեջանի կառավարության կարծիքը, թե՞ նրա համար միևնույն է, եվրահանձնակատարը պատասխանել է.

«Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. կա՛մ Եվրոպայի խորհրդում նստած են հիմարներ, կա՛մ էլ Ադրբեջանի իրավական համակարգն է շատ վատը: Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ մենք հիմարներ չենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031