Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հարավային Օսիայի հետ դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Պետդումայի դիտարկմանն է ներկայացրել Հարավային Օսիայի հետ դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրինագիծը:

Կողմերն այդ պայմանագիրը ստորագրել են 2015 թվականի մարտի 18-ին, Մոսկվայում: Օրինագծի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի տեղեկատվական բազայում:

Ավելի վաղ Պուտինը Դաշնության խորհրդում այդ փաստաթղթի դիտարկման ժամանակ իր ներկայացուցիչ էր նշանակել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին:

Օրինագծին կից բացատրագրում նշված է, որ պայմանագրում կողմերն ամրագրում են իրենց մտադրությունը՝ սոցիալական, տնտեսական ու հումանիտար, ինչպես նաև պաշտպանական ու անվտանգության ոլորտներում փուլ առ փուլ ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար:

Ընդգծվում է, որ պայմանագիրն ամբոջովին համապատասխանում է ռուսական կողմի շահերին և կոչված է դառնալ հիմք՝ նշված ուղղություններով առանձին համաձայնագրեր ստորագրելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031