
Թուրքիայի պատմության մեջ կոալիցիոն կառավարությունները երբևէ չեն հասել հաջողությունների. Դավութօղլու

Թուրքական A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի աջակցում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու գաղափարին.
«Մեր կուսակցությունից չեն եղել նման առաջարկներ: Եթե մենք 12 տարի առաջ համաձայնվեինք դրան, ապա չէինք մնա իշխանության ղեկին: Թուրքիայի պատմության մեջ կոալիցիոն կառավարությունները երբևէ չեն հասել հաջողությունների»:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն: Խորհրդարան մուտք գործելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 10 տոկոսանոց ընտրաշեմը: