Թուրքիան չի մասնակցի «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան չի մասնակցի «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ գազատարի կառուցման ավարտից հետո Թուրքիան կդառնա ռուս-թուրքական համատեղ ընկերության համահիմնադիր, որը ստեղծվելու է Էդիռնեի նահանգում, ուր և ավարտվում է գազատարի ծովային հատվածը և սկսում է ցամաքային հատվածը:

«Թուրքական հոսք» գազատարի երկարությունը կազմելու է մոտ 1100 կիլոմետր, այն ունենալու է չորս ճյուղ, իսկ ընդհանուր թողունակությունը կազմելու է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր: Գազատարի ծովային հատվածի առաջին ճյուղի կառուցումը մեկնարկելու է հունիսի առաջին տասնօրյակին:

Տեսանյութեր

Լրահոս