Ռիգայում մեկնարկել են «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության և մեդիա կոնֆերանսները

Քիչ առաջ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել են «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության երկրորդ կոնֆերանսը և «Արևելյան գործընկերության» առաջին մեդիա կոնֆերանսը:

Լատվիայի նախագահության ներքո կազմակերպված երկօրյա քաղաքացիական հասարակության կոնֆերանսին մասնակցում է ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակությունների շուրջ 300 ներկայացուցիչ, փորձագետներ ԵՄ և ԱլԳ անդամ երկրներից: Կոնֆերանսը պետք է ծառայի ԵՄ ինստիտուտներին, ԵՄ-ին և ԱլԳ երկրների կառավարություններին ԱլԳ նպատակներին հասնելու ավելի արդյունավետ ճանապարհներ առաջարկելուն:

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ևս ներկայացված է միջոցառմանը: Լինելու են նաև ելույթներ:

Ի տարբերություն քաղաքացիական հասարակության կոնֆերանսի` մեդիա կոնֆերանսը կազմակերպվել է առաջին անգամ, որի ընթացքում անդրադարձ է կատարվելու ԱլԳ տարածաշրջանում ԶԼՄ-ների դերակատարության կարևորությանը: Այս միջոցառման ընթացքում ևս դիտարկվելու են ԱլԳ տարածաշրջանում առաջացած մարտահրավերներն և դրանց հաղթահարման ուղիները:

Մեդիա կոնֆերանսին ևս մասնակցում են մեդիա փորձագետներ, խմբագիրներ, մեդիա միջազգային փորձագետներ՝ և՛ ԵՄ-ից, և՛ ԱլԳ անդամ երկրներից: Հիշեցնենք, որ վաղը Ռիգայում մեկնարկելու է ԱլԳ հերթական գագաթաժողովը:

Երկու կոնֆերանսների աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ եթերի ռեժիմով՝ այցելելով հետևյա հղումով:

Տեսանյութեր

Լրահոս