Բաժիններ՝

Ռուսաստանի ներկայիս պահվածքն ավելի վատ է, քան՝ Ստալինի ժամանակ. Գրիբաուսկայտե

Delfi պարբերականի փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն լատվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ժամանակակից Ռուսաստանի պահվածքն ավելի վատն է, քան՝ ստալինյան ժամանակներում.

«Իրականում Ռուսաստանն իրեն ավելի վատ է պահում, քան Ստալինի ժամանակ էր և վարում է առաջին ոչ կոնվենցիոն պատերազմը՝ օգտագործելով կիբեր հարձակումներ, տեղեկատվական ու քարոզչական հարձակումներ»:

Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ հակաքարոզչության համար ռուսալեզու հեռուստաալիքը (որը մտադիր է ստեղծել ԵՄ-ը) հազիվ թե ունակ լինի դիմակայել նման հարձակումներին: Գրիբաուսկայտեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնմանը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն Ուկրաինայում տիրող իրավիճակն ապակայունացնելն է, և որ նա հազիվ թե գնա ավելի հեռու. «Եվրոպան այդչափ թույլ չէ, որ նա կարողանա ճնշել նրան»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031