Խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել
Արաբկիր և Քանաքեռ-Զույթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն է կատարվել 1988 թ. ծնված Պարգև Մ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Պարգև Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը կանեփ է, պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Ադոնցի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկից, «Աուդի Ա-3» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Առնո Մ.-ին, 1979 թ. ծնված Արսեն Լ.-ին և 1983 թ. ծնված Հարություն Թ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է երկու պոլիէթիլենային փաթեթ` մոտ 2 գ ընդհանուր քաշով, շագանակագույն յուրահատուկ հոտով ափիոնանման մածուցիկ զանգվածով, և փայլաթիթեղի մեջ փաթեթավորված սուբոտեքս տեսակի թմրամիջոցի դեղահաբին նմանվող կես դեղահաբ՝ «B» գրառումով, որոնք ըստ Արսեն Լ.-ի բանավոր հայտարարության` պատկանում են իրեն և «ափիոն» ու «սուբոտեքս» տեսակի թմրամիջոցներ են:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: