
Վրաստանը մշտապես սպառնալիք է զգում Ռուսաստանից. Մարգվելաշվիլի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մշտապես սպառնալիք է զգում Ռուսաստանից.
«Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր զինված ուժերը, որպեսզի էքսպանսիա իրականացնի հետխորհրդային երկրներում: Ռուսաստանցիները մշտապես առաջ են ընկել բոլորից՝ մտցնելով իրենց տանկերը:
Ահա թե ինչու մենք կարող ենք ասել, որ եվրասիական մայրցամաքի կեսն ապրում է սպառնալիքի մշտական զգացումով: Եթե ձեր ինքնիշխան երկրում նկատվում է ինչ-որ անկայուն զարգացում, ապա հարևանն արագորեն այդ խնդիրը լուծում է Կալաշնիկովի օգնությամբ:
2008 թվականին Վրաստանի հետ պատերազմն ու 2014 թվականին ուկրաինական Ղրիմը զավթելը ցույց են տալիս, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել հարևան երկրներում առկա ցանկացած անկայունություն՝ իր ազդեցության ոլորտն ընդլայնելու համար»: