Բաժիններ՝

2014 թվականին «Իսլամական պետության» եկամուտները կազմել են ավելի քան 1.2 միլիարդ դոլար

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 2014 թվականին «վաստակել» է ավելի քան 1.2 միլիարդ դոլար՝ ներառյալ հարկային մուտքերը, բանկերից ֆինանսական միջոցներ հափշտակելը, նավթ վաճառելն ու մարդկանց առևանգելը:

Դրամաշորթությունից ու հարկերից ԻՊ-ի օրական եկամուտները կազմում են ավելի քան 1 միլիոն դոլար: Ահաբեկիչներն իրենց են պահում Իրաքում պետծառայողների աշխատավարձերի 50 տոկոսը, ինչը նրանց հնարավորություն է ընձեռել նախորդ տարի ստանալ 300 միլիոն դոլար: Ընկերությունների համար սահմանվել են 20 տոկոսանոց հարկեր:

Նավթի վաճառքից ստացվող եկամուտների նվազեցումից հետո ԻՊ-ն ուղղումներ է կատարել հարկային դրույքաչափերում՝ դրանով իսկ հարկահավաքությունը վերածելով եկամտի իր հիմնական աղբյուրի:

Սակայն դրա հետ մեկտեղ ԻՊ-ը շարունակում  է զբաղվել «սև ոսկու» առևտրով, ընդ որում՝ խոշոր զեղչերով: 2014 թվականին իսլամականները նավթի վաճառքից վաստակել են 100 միլիոն դոլար: Բացի այդ, նրանք առևանգած մարդկանց ազատ արձակելու համար ստացել են 20 միլիոն դոլարի փրկագին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս