Կրպակում հայտնաբերվել է վաճառողի դին
Մայիսի 20-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Լևոն և Լամառա» դեղատան մոտակայքում գտնվող կրպակի վաճառողը կողքի ընկած դիրքում է և չի արձագանքում. կրպակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են կրպակի դուռը. աթոռին հայտնաբերել 1954թ. ծնված Ռ. Հ.-ի դին: