Բաժիններ՝

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. արջը հարձակվել է 66-ամյա գյուղացու վրա. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:20- ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ մարմնի և աջ ձեռքի մասում վնասվածքներով Քարագլուխ գյուղի սարից իրենց մետ է տեղափոխվել տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Քարագլուխ գյուղի բնակիչ, 66-ամյա Էդիկ Սաֆարյանն է, ում վրա սարում արջն է հարձակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս