Ճարպերն ու ամբողջ օրգանիզմը մաքրող ըմպելիք
Եթե այն մարդկանցից եք, ովքեր նախընտրում են սննդարար ըմպելիքները, ապա healthyfoodhouse.com-ի կողմից առաջարկված այս՝ ճարպերն այրող և ամբողջ օրգանիզմը մաքրող ըմպելիքը ձեզ համար է:
Ձեզ ենք ներկայացնում հրաշալի բաղադրիչները, որոնք ընտրված են ճարպերն այրելու համար, բացի այդ, նրանք նաև լավացնում են նյութափոխանակությունը և օգնում շաքարախտի և արյան բարձր ճնշման ժամանակ:
Անկասկած, բաղադրատոմսն արժե փորձել
- 1ճ/գ մեղր
- 2ճ/գ կիտրոնի հյութ
- 2ճ/գ խնձոր քացախ
- 1ճ/գ դարչին
- 1 բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք: Խառնուրդը պետք է խմել առավոտյան՝ նախաճաշից առաջ:
Կարևոր փաստեր բաղադրիչների մասին
Մեղրը պարունակում է այնպիսի էնզիմներ, որոնք լավացնում են նյութափոխանակությունն ու մարսողությունը: Այն հաճախ օգտագործվում է քաշն արագ կորցնելու համար: Ավելին, այն հանգստացնում է նյարդերը և կոկորդի ցավը:
Կիտրոնի հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Կարգավորում է pH-ը և օգնում կարգավորել արյան ճնշումը:
Խնձորի քացախը լի է էնզիմներով և լավ բակտերիաներով:
Դարչինը լավագույն և ամենահզոր հակաօքսիդանտն է, հատկապես, երբ այն խառնում ենք քացախի, կիտրոնի և մեղրի հետ: Բացի այդ, այն նաև հրաշալի համ է տալիս այս ըմպելիքին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը