Ուկրաինայի ինքնիշխանությունը նախկինի նման մեր ուշադրության կենտրոնում է. ԱՄՆ պետդեպարտամենտ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ Ուկրաինայի անկախության ու տարածքային ամբողջականության հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ.
«Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ատարածքային ամբողջականությունը նախկինի նման մեր ուշադրության կենտրոնում են: ԱՄՆ-ն իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինային աջակցելու և խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փնտրտուքի վրա՝ հենված Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու վրա:
Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել մեր եվրոպացի դաշնակիցների ու գործընկերների, ինչպես նաև աշխարհի այլ երկրների հետ՝ նպաստելով այդ առաջադրանքների իրագործմանը: Մենք չենք նահանջի Ուկրաինայի հանդեպ մեր դիրքորոշումից»:
Սրանից առաջ ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է, թե երբ Ուկրաինայի ներքին խնդիրներն Արևմուտքին կհարկադրեն երես թեքել նրանից: