«Երջանկության կետ». ուրցագեղձի ֆենոմենը

Գիտեի՞ք, որ յուրաքանչյուր մարդ ունի երջանկության կետ: Այն երկար փնտրել հարկավոր չէ, դա ուրցագեղձն է (тимус): Ըստ interesbook.ru-ի՝ այն գտնվում է կրծքավանդակի հիմքում: Հենց այս հատվածն էլ համարվում է մարդու օրգանիզմի երջանկության կենտրոնը: Իր անվանումը ստացել է տեսքի շնորհիվ, առողջ օրգանը հիշեցնում է երկատամանի պատառաքաղ:

Ուրցագեղձն իմունային համակարգի հիմնական օրգանն է, սակայն խնդիրն այն է, որ 30 տարեկանում այն գրեթե դադարում է աշխատել: Որոշ մարդկանց մոտ սա տեղի է ունենում ավելի վաղ տարիքում, մյուսների մոտ՝ ուշ:

Սակայն անհանգստանալ պետք չէ, քանի որ գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնք կօգնեն կյանքի վերադարձնել ուրցագեղձը: Եթե դեպրեսիա կամ վատ տրամադրություն ունեք, կարող եք երջանկանալ տան պայմաններում, գեղձին 10-20 վայրկյանների ընթացքում թեթևակի հարվածեք մատների ծայրով: Կարևորը՝ հաճույքով արեք դա և ընտրեք ձեզ համար հարմարավետ ռիթմը: Երբ գեղձն ակտիվանա, ամբողջ մարմնով կփշաքաղվեք, կզգաք երջանկության և ուրախության հոսք:

Այս գեղձը սիրում է նաև ջերմային պրոցեդուրաներ, կարող եք գնալ շոգեբաղնիք կամ պառկել արևի տակ: Այնպես որ, եթե հաճախակի դեպրեսիաներ եք ունենում, ամեն առավոտ ակտիվացրեք երջանկության կետը:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս