Մեզ անհրաժեշտ է «Շենգեն-2». Սարկոզի
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս ընդդիմադիր Ժողովրդական շարժման աջակցության միության կուսակցության առաջնորդ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ անհրաժեշտ է ամբողջովին վերանայել միասնական եվրոպական տիրույթի գործելու սկզբունքները:
Սարկոզին ընդգծել է, որ այդ նպատակով` ԵՄ-ի երկրները պետք է մշակեն սկզբունքային նոր Շենգենյան համաձայնագիր, որը կփոխարինի նախկին պայմանագրին. «Անհրաժեշտ է փոփոխել ներգաղթյալներին ընդունելու պայմանները և հետո հստակեցնել համերաշխության պայմանները:
Մեզ անհրաժեշտ է «Շենգեն-2»: Ֆրանսիան աշխարհագրական տեսանկյունից բաց երկիր է: Ներկայումս երկրի համար խիստ հրատապ է դարձել ներգաղթյալների ներհոսքի կարգավորման հարցը:
Բնականաբար, մենք մարդկանց չենք թողնի մահանալ Ֆրանսիայի սահմանին, սակայն որևէ մեկին փրկելը մի բան է և մեկ այլ բան է այնպիսի համակարգ ստեղծելը, որում մեքենայությունները կլինեն բացառություն և ոչ թե կանոն»: