Իրանը պատրաստ է Եվրոպային նավթի մատակարարումներ սկսել պատժամիջոցների վերացումից անմիջապես անց
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը պատրաստ է պատժամիջոցների չեղյալ հայտարարումից անմիջապես անց սկսել նավթի արտահանում դեպի Եվրոպայի երկրներ:
Այդ մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Մոհսեն Կամսարին. «Իրանը պետք է ապահովի այսօր Եվրոպայում սպառվող նավթի ծավալի գրեթե կեսը:
Պայմանագրերը պետք է կնքվեն սփոթային գործարքների հիման վրա, քանի դեռ չեն ավարտվել եվրոպական երկրների ու մյուս մատակարարների միջև տարեկան պայմանագրերը և քանի դեռ նրանք պատրաստ չեն նոր, երկարաժամկետ համաձայնագրերի»:
Ներկայումս Իրանն օրական արտահանում է 1.1 միլիոն բարել նավթ: