Բաժիններ՝

Վիկտորյա Նուլանդն այսօր ժամանում է Մոսկվա

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական ու եվրասիական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը մայիսի 17-18-ին մեկնելու է Ռուսաստան, ուր և հանդիպելու է ռուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Նուլանդը Մոսկվայում քննարկելու է մինսկյան համաձայնագրերի իրագործման ընթացքը: Բացի այդ, Նուլանդը հանդիպումներ է ունենալու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մայիսի 14-16-ին Նուլանդը գտնվել է Կիևում: Մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Պուտինի ու Քերիի զրույցը տևել է մոտ չորս ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս